Ճապոնացի երիտասարդների շրջանում  մեծ ժողովրդականություն է վայելում բավականին արտառոց մի ծառայություն` ատամի դաջվածքը, հաղորդում է MIGnews.com-ը:

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս ատամները զարդարել ցանկացած պատկերով:  Դա կարող է լինել ինչպես սովորական պատկեր, այնպես էլ սիրած մարդու լուսանկարը:

Տարբեր դաջվածքները հատուկ սոսինձով ամրանում են ատամներին, սակայն կարող են հեշտությամբ մաքրվել:
Ճապոնիայում աղջիկները գեղարվեստի ամբողջական կոմպլեքսներ են կպցնում ատամներին եւ եղունգբներին. օրինակ, ֆոնի համար կարող է ծառայել կարմիր շրթներկն ու եղունգների կարմիր լաքը,  գումարած` նույնատիպ պատկերներ ատամներին ու եղունգներին: