Պակիստանյան մզկիթում ուրբաթօրյա պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան շարժումը (Tehreek-e-Taliban Pakistan): Նրանց խոսքով` գրոհն ուղղված է եղել Կոկի Խել ցեղախմբից թշնամի խմբավորման դեմ, հաղորդում է km.ru-ն: Պակիստանյան Daily Times թերթի լրագրողի հետ հեռախոսազրույցում շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ Կոկի Խելի անդամները Տիրայի հովտում սպանել են թալիբներին եւ «ավերել նրանց տները» Մեհրաբան գյուղում:
Նա նաեւ սպառնացել է, որ գրոհները կշարունակվեն, եթե Կոկի Խելի անդամները չդադարեցնեն դիմակայությունը:
Վրեժի ծարավին չի խանգարել մահմեդականների համար սրբազան համարվող Ռամադանը: Մզկիթի պայթյունի արդյունքում զոհվել էր 56, վիրավորվել` 116 մարդ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Պակիստանի հյուսիս-արեւմուտքում օգոստոսի 19-ին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթյուն էր որոտացել: Մզկիթում գտնվել էր 300 -700 հավատացյալ:




























