Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն հանդիպել են Զալցբուրգում` գլոբալ տնտեսության հարցերով ամենամյա  միջազգային համաժողովի շրջանակում, որն անցկացվում է օգոստոսի 17-19-ը:

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են  երկու երկրների նախագահների փոխայցերի հնարավոր ժամկետների հետ կապված հարցեր:

Կողմերը քննարկել են երկկողմ հրաբերությունների լայն շրջանակ: Նախարարները նաեւ անդրադարձել են  Հարավային Կովկասում իրավիճակին, ինչպես նաեւ կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի: