Իսրայելական բանակը օգոստոսի 21-ին ձերբակալել է ՀԱՄԱՍ շարժման 120 մասնակցի: Այդ մասին հողորդում է France Press գործակալությւոնը` վկայակոչելով պաղեստինյան աղբյուրները: Այսպիսով, Իսրայելը պատասխանել է Օֆակիմ քաղաքի հրթիռակոծմանը, որի պատասխանատվությունն ստանձնել էր պաղեստինյան շարժումը, հողորդում է polit.ru-ն:
Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինցիների դիմադրությանն են հանդիպել: Երիտասարդությունը զինվորականներին դիմավորել է քարերով, զինվորներն ամբոխի վրա կրակել են ռետինե գնդակներով: Ձերբակալվածների թվում է եղել նաեւ Պաղեստինի խորհրդարանի պատգամավոր Մոհամեդ Ալի Ջխեյշան: Իսրայելական կողմը դեռեւս որեւէ կերպ չի մեկնաբանել ձերբակալությունների մասին տեղեկությունները:
Մինչ Օֆակիմի գնդակոծումը, ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր Իսրայելի հետ զինադադարի դադարեցման մասին, որը գործում էր 2009 թ-ից:




























