Հարավային Սուդանի Ջոնգլի նահանգում երկու ցեղախմբերի միջեւ դաժան բախման արդյունքում առնվազն  500 մարդ է զոհվել, հաղորդում է  BBC-ին:

Գրեթե ամբողջությամբ այրվել ու ավերվել է մի ողջ քաղաք:Նահանգում անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ օգոստոսի 19 -ն մի ցեղախմբի անդամները մյուսից փորձել են կովերի նախիրը գողանալ: Այդ տեղեկատվությունն, ի դեպ, հաստատել է նաեւ երկրի արդարադատության նախարարը, հաղորդում է rbc.ru-ն:

Հարավային Սուդանը գլխավորում է ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների ցուցակը: Այն աշխարհի ամենաերիտասարդ պետությունն է, որի պաշտոնական անջատումը Սուդանից միջազային հանրության կողմից ճանչվել է այս տարվա հուլիսի 9-ին: