A-ha խումբը հատուկ կհավաքվի`Օսլոյում եւ Ուտոյա կղզում Անդերս Բրեյվիկի իրագործած կրկնակի ահաբեկչությունների զոհերի հիշատակի համերգի համար:
Ինչպես հաղորդում է խմբի պաշտոնական կայքը, Օսլոյի Spectrum սրահում այսօր կայանալիք հիշատակի համերգի ժամանակ խումբը կկատարի 80-ականների իր հիթերից մեկը` Stay on These Roads-ը:Նորվեգական A-ha խումբը, որը դեբյուտն սկսել էր 1985-ին, դարձել էր Եվրոպայի ամենահայտնի փոփ խմբերից մեկը:
2010 թ-ին խումբը պաշտոնապես հայտարարել էր «թոշակի անցնելու» մասին` դեկտեմբերին անցկացնելով վերջին ելույթները:Երաժիշտները սակայն որոշել են հիշատակի համերգի համար նորից հավաքվել:




























