Հարավային Կորեայի քրիստոնյաները պահանջում են  իրենց վրա չտարածել քաղաքի լուսավորությունը կանոնակարգելու մասին ազգային խորհրդարանի պատգամավորների հեղինակած օրինագծի դրույթները, հաղորդում է Los Angeles Times-ը:

Սեուլի ռեստորանների եւ հյուրանոցների նեոնային լույսերը միախառնվում եւ քաղաքի վրա հսկայական լուսավորություն են ստեղծում, որի երկարաժամկետ հետեւանքներն առողջության վրա դեռեւս պետք է պարզել, կարծում են պատգամավորները: Սկզբում նեոնային լուսավորությունը սահմանափակող օրինագծում ներառվել են նաեւ քրիստոնեական եկեղեցիները, սակայն քրիստոնեական կազմակերպությունների զանգվածային բողոքի եւ լոբբինգի արդյունքում եկեղեցիները հանվել են նախագծից:

«Մենք չէինք սպասում, որ նախագիծը կարող էր մեկնաբանվել որպես քրիստոնյաների դեմ ուղղված քայլ եւ նման արձագանք առաջացներ»,-նշել են խորհրդարանում:Կորեայի  Քրիստոնեական խորհրդի նախագահ Կիմա Ուն Տեի կարծիքով` օրինագիծը չպետք է տարածվի տաճարների վրա, քանի որ վերջիններս շահույթ չեն հետապնդում:

Նշենք, որ 2005թ. կառավարության կողմից անցկացված հետազոտության համաձայն` Կորեայի բնակչության մոտ  50%-ը կրոնական նախապատվություն չունի, 23% -ը բուդդիստներ են, 20% -ը` բողոքականներ, 11%-ը` կաթոլիկներ: