Այսօր առավոտյան Ռաչայի տարածաշրջանում (Արեւելյան Վրաստան) նորից երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնը գտնվել է Ամբրոլաուրսկի շրջանում, Զեմո Կրիխի գյուղում: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3.7 բալ, այն զգացվել է ժամը 06.37-ին:
Նշենք, որ օգոստոսի 18–ին այդ նույն շրջանում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր արձանագրվել:




























