Մուամար Քադաֆիի կառավարությունը զինադադարի կնքման առաջկություն է արել ապստամբներին, որոնց ուժերն ընդհուպ մոտեցել են մայրաքաղաք Տրիպոլիին:
Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը օգոստոսի 21-ին Տրիպոլիում կայացած ասուլիսում հայտարարել է, որ առաջարկվել է նաեւ դադարեցնել ՆԱՏՕ-ի ռմբահարումները:Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, անցած գիշեր լիբիացի ապստամբներն սկսել էին Տրիպոլիի գրոհը: Ըստ «Ալ Ջազիրա»-ի` բախումների արդյուքնում ավելի քան 100 մարդ է զոհվել:
Օգոստոսի 21-ի առավոտյան Քադաֆիի որդին` Սեյֆ ալ Իսլամը, հանդես է եկել հեռուստաուղերձով` հայտարարելով, թե մայրաքաղաքում բոլոր մարտերն ապստամբները տանուլ են տվել: Միաժամանակ CNN-ի թղթակիցները հավաստիացնում են, որ ապստամբների ուժերը վստահաբար առաջ են շարժվում դեպի Տրիպոլի եւ ճնշում են կառավարական ուժերին երկրի մյուս շրջաններում:




























