Էստոնիան կփակի սահմանները ռուսաստանցիների համար, որոնց շենգենյան վիզա է տրամադրել։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ պատժամիջոցները կտարածվեն հանրապետության կողմից Ռուսաստանի քաղաքացիներին տրվող շենգենյան վիզաների վրա, հաղորդում է Delfi-ն։
Նշվում է, որ վիզաները ուժի մեջ կմնան, սակայն ռուսաստանցիները չեն կարողանա հատել հանրապետության սահմանը։
Այնուամենայնիվ, բացառություններ կշարունակվեն գործել դիվանագիտության ոլորտում աշխատող անձանց համար, որոնց աշխատանքը կապված է միջազգային փոխադրումների հետ, եւ այն դեպքում, երբ այցը մարդասիրական նկատառումներով է։





























