Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին եւ կանադացի պատգամավորներ Ժան Իպն ու Հան Դոնգը այցելել են Տորոնտոյի հայկական կենտրոն։

Կանադայի Հայ ազգային կոմիտեի փոխանցմամբ՝ սա Ջոլիի առաջին այցն է հայ համայնք՝ որպես արտգործնախարար։

Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ծավալվել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի համակողմանի քննարկում։ Քննարկվել են նաեւ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը, Կանադայի աջակցությունը Հայաստանի զարգացմանը եւ Տորոնտոյի հայ համայնքի գործունեությանը։