Թեհրանում հրատարակվող «Արաքս» պարբերականը հայտնում է, որ երեկ` օգոստոսի 21-ի կեսօրից սկսած հաքերների հարձակման թիրախ է դարձել իրանահայ աշխույժ լրատվական կայքէջերից մեկը՝ «Իրանահայեր»-ը, որի արդյունքում նույն օրվա կեսօրվանից անջատվեց կայքէջ-ընթերցող կապը:
«Վերջին շրջանում նամանավանդ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի ու նաեւ 5-րդ Համահայկական խաղերի կապակցությամբ աշխույժ իր լրատվությամբ այցելու-ընթերցողների մեծ շրջանակ էր ձեռք բերել «Իրանահայեր»-ը, ինչը վստահաբար շատերին դուր չէր գալիս թուրքերից սկսած ու վերջացրած մենատիրությամբ ու անգիտակցությամբ տառապող հայերով:
Այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկությունների համաձայն կայքէջի պատասխանատուները աշխատում են հնարավորինս շուտ այն վերականգնել եւ հավանաբար այսօր երեկոյան կարգի բերվի այն:




























