Արմավիրի միակ այգում շարունակվում են շինարարական աշխատանքները` այնտեղ կառուցվում է բանկ, եկեղեցի եւ անասնաբուժական դեղատուն:

«Արմավիրի այգու պաշտպաններ» խումբը, ըստ «Էկոլուրի» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ չի կատարվում Արմավիրի քաղաքապետի խոստումը` այգին տեղափոխել քաղաքի ծայրամաս: Բացի այդ` Արմավիրի նոր հատակագծում ընդհանրապես բացակայում է «այգի» բառը, իսկ գործող այգին նշել են որպես քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածք: Այդ փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, կատարվել է այգու հողատարածքների վաճառքը հեշտացնելու նպատակով:

Նշենք, որ Արմավիրի միակ այգու ծառահատման եւ կառուցապատման աշխատանքները սկսել են մոտ 3 ամիս առաջ: