Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարությանը` լուծարել Դիցմայրի գյուղի դպրոցը: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության օգոստոսի 25-ի նիստի օրակարգ, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

Դիցմայրին գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Սյունիք համայնքի հարեւանությամբ: 2010 թ. ուներ մոտ 250 բնակիչ: 

Ըստ ԿԳ ներկայացրած տեղեկանքի` Դիցմայրի բնակավայրում նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաներ չկան, վերջին մի քանի տարիների ընթացքում երեխաների թիվն այս բնակավայրում զգալիորեն նվազել է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին եւս երեխաների թվային աճի միտում չի նկատվի: Գյուղի բարձրագույն մանկավարժական կրթությամբ միակ մասնագետը գործող դպրոցի տնօրենն է: Դպրոցի շենքը խիստ վթարային է, այն նույնիսկ ենթակա չէ հիմնանորոգման:

2010/11 ուսումնական դասարանում դպրոց հաճախելու պատրաստակամություն են հայտնել 3 երեխաներ, որոնցից երկուսը իրականում հաճախում են հարեւան Սզնակ եւ Սյունիք գյուղերի դպրոցները: