Ռուսաստանի Սարատովի շրջանում` Վոլսկ քաղաքի սրճարաններից մեկում, Հայաստանի բնակիչը հարբած վիճակում ծեծկռտուք է սարքել:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին «Վոդնիկի» սրճարանի տարածքում: Ծեծկռտուքը տեղի է ունեցել երկու հանգստացողների միջեւ ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո: Միջադեպի հետեւանքով հրազենայի վնասվածքով տեղի 36-ամյա մի բնակիչ հոսպիտալացվել է: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են «գանգուղեղի բաց վնասվածք, ուսի կտրվածք եւ կրծքավանդակի հրազենային վնասվածք», հաղորդում է «Վզգլյադ-ինֆո»-ն:
Հանցագործությունը իրականացնողը Հայաստանի 38-ամյա բնակիչ է:
Ներկայումն նա գտնվում է հետախուզման մեջ: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 2-րդ հոդվածի 213 մասով` «խուլիգանություն»:




























