Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 22-ին կազմել է 367.56 դրամ: Շաբաթ օրը կայացած գործարքների համեմատ դոլարն արժեորվել է 0.15 տոկոսով:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2.85 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ բանկեր դոլարի առքի գին են սահմանել 367 դրամը, վաճառքի նվազագույն գինն է 368.5-ը:




























