«Մագաս Ինվեստ» ընկերությունը հաղթել է ՀԴՄ շահող կտրոնների համար ավտոմեքենաների մատակարարման համար հայտարարված մրցույթում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկանքի` մրցույթին հայտ են ներկայացրել «Մագաս Ինվեստ» (HYUNDAI ELANTRA new մակնիշի մեքենայով, գինը` 5.6 մլն. դրամ), «Մուրան» (NISSAN SUNNY PE2011 մակնիշի մեքենայով, գինը` 6.2 մլն դրամ) եւ «Մեգնա» (Renault Logan 1.6L մակնիշի մեքենայով, գինը` 5.69 մլն դրամ) ընկերությունները: 

ՀՀ պետեկամուտների կոմիտեի եւ «Մագաս Ինվեստ» ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր` 75 հատ HYUNDAI ELANTRA new մակնիշի մեքենաներ մատակարարելու համար: Գործարքի ընդհանուր արժեքը 420 մլն դրամ է: