Էթնիկական «Ալբանական ազգային բանակ» (AKSH)  զինված խմբավորումը Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յահյայից  եւ վարչապետ Հաշիմ Թաչիից պահանջում է զիված ուժեր ստեղծել մինչեւ սեպտեմբերի 30-ը, հակառակ դեպքում խմբավորումը սպառնում է ռազմական գործողություններ սկսել Կոսովոյի հյուսիսում: Այդ մասին հաղորդում է «Վոյեվոդի» հեռուստառադիոընկերությունը:

Վերոնշյալ հայտարարությունը ստորագրել է Սազան Տոպլիցայի պաշտոնական ներկայացուցիչը: AKSH-ի պահանջները չբավարարելու դեպքում, կազմակերպությունը «հարկադրված է լինելու ռազմական գործողություններ ձեռնարկել Կոսովոյի հանրապետության հյուսիսում»:

Ալբանիայի ազգային բանակը (չշփոթել Ալբանիայի զինված ուժերի հետ) դա ալբանական զինված խմբավորում է, որը մի շարք ռազմական գործողություններ եւ ակցիաներ  ձեռնարկել Կոսովոյում (մինչեւ անկախության հռչակումը) եւ Մակեդոնիայում: 2003 թ. ՄԱԿ-ի առաքելությունը AKSH-ը հռչակել է ահաբեկչական խմբավորում: