Վրաստանում ոսկու մաքսանենգության համար Հայաստանի երեք քաղաքացու են ձերբակալել։

Ինչպես հայտնում է«Կավկազ պրեսը», ձերբակալվածները Հայաստանի քաղաքացիներ Կարեն Մելիքյանը, Գարեգին Հովհաննիսյանը եւ Արայիկ Պարոնյանն են։ Նրանք մոտ 500 գրամ ոսկի են տեղափոխել առանց ապրանքագրի եւ այն կարող էին Մառնեուլի շրջան հասցնել։ Առգրավված ապրանքը 31 հազար լարի է գնահատվում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հայաստանցիների մեղքը ապացուցվելու դեպքում նրանց 8-ից11 տարվա ազատազրկում է սպառնում։