Չեխիայի 77-ամյա նախագահ Միլոշ Զեմանը հինգշաբթի հոսպիտալացվել է Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալում՝ բուժզննման համար, հայտնել է նրա խոսնակԻրժի Օվչաչեկը:

«Պարոն նախագահը հինգշաբթի օրվանից գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալում՝ պլանային բուժզննման նպատակով»,-ասել է Օվչաչեկը։

Նա նշել է, որ նախագահի արձակուրդն ավարտվում է այս շաբաթ, իսկ հաջորդ շաբաթվա համար արդեն նախատեսվում են մի շարք աշխատանքային հանդիպումներ, մասնավորապես՝ օտարերկրյա դիվանագետների եւ վարչապետ Պետր Ֆիալայի հետ։