Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կենտրոնական դաշնային օկրուգում իր լիազոր-ներկայացուցիչ Գեորգի Պոլտավչենկոյին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մեդվեդեւն ընդունել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրաժարականի դիմումը:
Մատվիենկոն, ինչպես սպասվում է, կդառնա Դաշնային Խորհրդի նախագահ: Մեդվեդեւն ավելի վաղ նրան առաջարկել էր զբաղեցնել այդ պաշտոնը:




























