Լիբիացի ապստամբները ձերբակալել են Մուամար Քադաֆիի եւս մեկ որդու` Սաադիին: Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով Անցումային խորհուրդը, որն դե-ֆակտո ղեկավարում է երկիրը:

Քադաֆիի մյուս երկու որդիները` Սաիֆն ու Մոհամմեդը եւս գտնվում են ապստամբների ձեռքում: 38-ամյա Սաադի Քադաֆին ֆուտբոլիստի կարիերա էր ընտրել: Լիբիական թիմերում հանդես գալով նա երբեմն հայտնվում էր իտալական «Պերուջա»-ի կամ «Ուդինեզե»-ի կազմում: Նա Լիբիայի ազգային հավաքականի ավագն էր եւ ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը:

2011թ. մարտին նա անձամբ էր ղեկավարում Բենղազիում ապստամբների դեմ գործողությունները եւ հրամայել էր կրակել անզեն մարդկանց վրա: