«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո կամավորները լուրջ օգնություն են ցուցաբերել որոնողափրկարարական աշխատանքներին, սակայն մեծ մասամբ նրանց չհամակարգված աշխատանքը էլ ավելի է դանդաղեցրել աշխատանքները, քանի որ փորձի պակասի պատճառով նրանք ինքներն են տուժող դարձել։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։

«Սա բերեց նրան, որ մեկ գիշերվա ընթացքում նման տուժողների թիվը հասավ 130-ի։ Ամեն ինչ պետք է համակարգված լինի»,- նշեց նա։

Եմիշյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է ստուգել ցոկոլային հարկը։

«Հայտնի չէ, թե որքան կտեւեն աշխատանքները՝ հաշվի առնելով, որ գիշերային ժամերին վտանգի բարձր աստիճանի պատճառով աշխատանքներ չեն իրականացվում»,- ասաց Հ ԱԻՆ ՓԾ պետի տեղակալը։