Meta Platforms-ը պետք է տուգանվի եվրոպացիների անձնական տեղեկությունները ԱՄՆ-ին փոխանցելու պատճառով՝ խախտելով ԵՄ դատարանի որոշումը, տեղեկացրել է Նորվեգիայի տվյալների պաշտպանության մարմինը՝ Datatilsynet-ը։

«Տվյալների հանձնման մասին ԵՄ-ի օրենքներին համապատասխան գործելու քիչ խթաններ կլինեն կամ ընդհանրապես չեն լինի, եթե կարգավորող մարմինները չտուգանեն ամերիկյան տեխնոլոգիական հսկային», նշվել է POLITICO-ի մոտ հայտնված փաստաթղթում։

Datatilsynet-ը եվրոպական կարգավորող սակավաթիվ մարմիններից է, որն արձագանքել է  Տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովի հուլիսի որոշման նախագծին, որով Meta-ին կարգադրվում է դադարեցնել իրավաբանական գործիքի օգտագործումը, որը կոչվում է ստանդարտ պայմանագրայի դրույթ (SCC), տվյալները տրանսատլանտյան ճանապարհով փոխանցելու համար։

Իռլանդիայի որոշման նախագծում 2020թ. դատարանի որոշումն է, որում Եվրոպական դատարանը չեղարկել է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Privacy Shield համաձայնագիրը տվյալների փոխանցման մասին եւ խստացրել է պահանջները տվյալների փոխանցման այլ գործիքների, ինչպիսին է SCC-ը, նկատմամբ, որովհետեւ դրանք եվրոպացիներին կենթարկեին լրտեսման ԱՄՆ-ի կողմից։

«Ելնելով գործի փաստերից՝ մենք չենք հասկանում, թե ինչպես [Մետան] կկարողանա շարունակել իր անհատական տվյալների փոխանցումը որոշումից հետո»,- նշվել է Նորվեգիայի առարկման մեջ։

Datatilsynet-ը հայտարարել է, որ Meta-ի խախտումները «հատկապես լուրջ» է համարում։

Meta-ն քանիցս հայտարարել է, որ ստիպված կլինի Եվրոպայում փակել Facebook-ի եւ Instagram-ի իր առաջարկները, բայց վերջնական որոշումը կընդունվի մի քանի ամիս հետո։

Իռլանդական կարգավորող մարմինը պետք է հաշվի առնի եվրոպական այլ կարգավորող մարմինների, այդ թվում նորվեգականի մեկնաբանությունները եւ գուցե ստիպված լինի վեճերի լուծման պաշտոնական մեխանիզմ գործադրել, եթե չկարողանա հարթել առարկությունները, ինչը կդանդաղեցնի գործընթացն առնվազն մեկ ամսով։

Meta-ն նաեւ կարող է բողոքարկել Իռլանդիայի վերջնական որոշումը, ինչը կրկին կհետաձգի Եվրոպայում Facebook-ի եւ Instagram-ի անջատման անհրաժեշտությունը։

Այս գործընթացը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնական անձանց տալիս է ամիսներ տվյալների մասին նոր տրանսատլատնյան համաձայնագրի համաձայնեցման համար, որը կփոխարինի ներկայում գործող Privacy Shield-ին։ Բանակցությունների մասնակիցները նախատեսում են նոր գործարքն ավարտել 2023թ. առաջին եռամսյակի ընթացքում։