Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր` օգոստոսի 23-ին, ուղեւորվել է Սոմալի:

Սալեհիին ուղեկցում են գյուղատնտեսության եւ բնական ռեսուրսների գերատեսչության ներկայացուցիչները, հաղորդում է Mehr News-ը:

Իրանական պատվիրակությունը կփորձի նոր ուղիներ գտնել այդ պետությանը օգնություն ցույց տալու համար, որը տառապում է սովից եւ ծարավից: