Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Iris-T հակաօդային պաշտպանության համակարգը Ուկրաինային կփոխանցվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին նա լրագրողներին ասել է Բեռլինում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում, որտեղ առաջին հերթին աջակցություն է պահանջվում, մենք հոգ ենք տարել, որ Iris-T-ի նման բարձր ժամանակակից համակարգերը, որպեսզի այս համակարգը չմատակարարվի այլ երկիր, այլ առաքվի Ուկրաինա: Դա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է նա:





























