Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր խնդիրներ: 
Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ ընդգծելով ոչ կառավարական կառույցների հետ շարունակական համագործակցության կարեւորությունը իշխանություն-հասարակություն կապի արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում: