ԱՄՆ-ում 64 օր անընդմեջ թռիչքից հետո կործանվել է Zephyr-8 արեւային մարտկոցներով անօդաչու թռչող սարքը, որի արտադրողը եվրոպական Airbus կոնցեռնն է, երեքշաբթի տեղեկացրել է Simple Flying պարբերականը։

«Zephyr-ը բախվել է այնպիսի հանգամանքների, որոնք ավարտվել են նրա կործանմամբ։ Ոչ ոք չի տուժել։ Ստրատոսֆերայում ավելի քան 1 500 ժամ թռիչքի մասին ատացված տվյալներն ուսումնասիրվում են»,- պարբերականին տեղեկացրել են Airbus-ում։

Կապը Zephyr-8-ի հետ ընդհատվել է օգոստոսի 19-ին ամերիկյան Արիզոնա նահանգում։ Անօդաչուի գտնվելու վայրը առայժմ պարզված չէ։ Նշվել է, որ սարքը անօդաչու թռիչքի նոր ռեկորդ է սահմանել՝ ավելի քան կրկնակի մեծացնելով նախկին առավելագույն ցուցանիշը։

Zephyr-8-ի թռիչքները ընթացել են ստրատոսֆերայում։ Սարքի երկարությունը մոտ 25 մետր էր, քաշը՝ 75 կիլոգրամ։