«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մայրաքաղաքում նոր Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակի բացման մասին: Գրասենյակը, որը գտնվում է Չարբախ թաղամասում` Արտաշիսյան 85/14 հասցեում, կաշխատի առանց հանգստյան օրերի` ժամը 9-ից մինչեւ 18-ը:
«Բաժանորդների թվի ավելացման, ծառայությունների, համակարգչային սարքավորումների ու հեռախոսների տեսականու աճին զուգընթաց անհրաժեշտ է ավելացնել վաճառքի եւ սպասարկման գրասենյակների քանակը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Մեզ համար բարի ավանդույթ եւ սեփական ձեռագիր է` գրասենյակների գեղեցիկ եւ պայծառ դիզայնը: Վստահ եմ, որ նոր գրասենյակի բացմամբ մեր ծառայություններից օգտվելը կդառնան ավելի դյուրին եւ հարմարավետ այս թաղամասի բնակիչների համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում է 84 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որոնցից 24-ը գտնվում է մայրաքաղաքում:




























