Թուրքիայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը եւ Լլոյդ Օսթինը հեռախոսով քննարկել են Անկարային F-16 կործանիչների մատակարարման հարցը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախարարները քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր, երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ F-16-ների մատակարարումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ում F-16-ի հարցով բանակցություններ տեղի ունեցան թուրքական ռազմական պատվիրակության միջեւ։ Դրանց արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեքշաբթի Haber Global հեռուստաալիքի եթերում նշել էր, որ Սպիտակ տան վարչակազմը դրական է վերաբերվում Անկարայի կողմից կործանիչներ գնելու գործընթացին։ «Եղել է ԱՄՆ Սենատի [Կոնգրեսի] համապատասխան որոշում։ ԱՄՆ վարչակազմը դրական է վերաբերվում դրան, տեխնիկական բանակցությունները դրական են ընթանում»,- ասել է նա։
Թուրքիան ձգտում է հասնել 40 F-16 Block 70 կործանիչ եւ 80 Block 70 կոմպլեկտների գնմանը՝ իր ինքնաթիռների արդիականացման համար:





























