ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայում առկա իրավիճակի հետաքննության նոր փուլ է սկսել։
Կազմակերպությունը ստուգում է Սիրիայում մարդկության դեմ հնարավոր հանցագործությունների հետ կապված իրավիճակը։ Հետաքննության նոր փուլը սկսվել է՝ չնայած դրան դեմ են Ռուսաստանը, Չինաստանը եւ Կուբան։ «Բանաձեւն ընդունվել է»,- հայտնել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի ներկայացուցիչները, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Հետաքննության շրջանակներում քննարկելու են երկրի ղեկավար Բաշար Ասադի կողմից բողոքի ակցիաների ճնշման դեպքերը:




























