Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում ոչ մեծ ուղղաթիռ է կործանվել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ ծառայությունում։
««Մի-2» ուղղաթիռը կործանվել է Պրեգորնոյե շրջանի ֆերմայի տարածքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Վթարից հետո ուղղաթիռը բռնկվել է։ Կատարվում է հրդեհաշիջում: Թռիչքը, ըստ նախնական տվյալների, կարող է գրանցված չլինել։
Պրեգորնոյե շրջանի վարչակազմից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ «Մի-2»-ի կոշտ վթարային վայրէջքը, ենթադրաբար, եղանակային վատ պայմանների պատճառով է եղել։
«Տուժածներ, զոհեր չկան»,- հավելել է վարչակազմի աղբյուրը։
Նա նաեւ նշել է, որ դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել ուղղաթիռում։
Ստավրոպոլի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել Պրեգորնոյե շրջանի Շեստի գյուղից 1,5 կմ հեռավորության վրա։ Փրկարարները պարզաբանել են նաեւ, որ, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան։





























