Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանը մտածում է ԱՄՆ-ի պատասխանների մասին, որոնք ստացվել են ԵՄ համակարգողի միջոցով, հաղորդում է Mehr-ը։
Քանանին նշել է, որ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում մնացած հարցերի լուծման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության կարծիքին ԱՄՆ կառավարության պատասխանը Թեհրանը ստացել է եվրոպացի համակարգողի միջոցով՝ չորեքշաբթի երեկոյան։
Սկսվել է ամերիկյան կողմի տեսակետների մանրամասն ուսումնասիրությունը, եւ Իրանը ուսումնասիրության ավարտից հետո կհայտարարի իր դիրքորոշումը համակարգողին, հավելել է նա։
Օգոստոսի սկզբին կայացած բանակցությունների վերջին փուլում Եվրամիությունը ներկայացրել է առաջարկների տեքստը, որոնք ուղղված են ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) փրկությանը, որը խնդիրների բախվեց 2018 թվականին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Անցյալ երկուշաբթի Թեհրանը ներկայացրել է իր պատասխանը ԵՄ-ի առաջարկած տեքստին, որը, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի խոսքով, իրենք ստացել եւ գնահատել են:





























