Թայվանի կառավարությունը հինգշաբթի, կղզու շուրջ պահպանվող լարվածության ֆոնին, ներկայացրել է հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ռազմական ծախսերի ռեկորդային ավելացում՝ 586,3 մլրդ թայվանյան դոլար (19,4 մլրդ դոլար), տեղեկացրել է կղզու Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը։
Կղզու կառավարությունն առաջարկել է ռազմական ծախսերն ավելացնել 71,6 մլրդ թայվանյան դոլարով (2,37 մլրդ դոլար) կամ 13,9 տոկոսով։
Նախագիծը նախատեսում է նաեւ 108,3 մլրդ թայվանյան դոլարի (3,6 մլրդ դոլար) հատկացում կործանիչների եւ այլ տեխնիկայի համար։
Կղզու ռազմական բյուջեն, խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո, ռեկորդային կլինի վերջին ամիսներին Թայվանի նեղուցի շուրջ լարվածության ուժեղացման ֆոնին։





























