Մյանմարի ռազմական իշխանությունները ձերբակալել են Մյանմարում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Վիկի Բոումենին եւ նրա ամուսնուն, հայտնում է BBC-ն։
Նա մեղադրվում է վիզաների կանոնների խախտման մեջ, իսկ ամուսինը՝ Մյանմարում մնալու հարցում նրան օգնելու մեջ՝ մեղադրանքներ, որոնք կարող են մինչեւ հինգ տարվա ազատազրկման հանգեցնել։

Բոումանը Մյանմարում դեսպան էր 2002-2006 թթ: Նա ամուսնացած է բիրմայացի նկարիչ եի նախկին քաղբանտարկյալ Հթեյն Լինի հետ։

Բոումանն այժմ ղեկավարում է Յանգոնում տեղակայված Մյանմարի բիզնես պատասխանատու կենտրոնը: Ամուսիններին ուղարկել են այդ քաղաքի Ինսեյն բանտ, իսկ դատական ​​նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին։ Բրիտանական դեսպանատունը հայտնել է, որ հյուպատոսական օգնություն է ցուցաբերում նրան:

Ձերբակալությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան հայտարարել է Մյանմարի ռազմական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցների մասին:

Միացյալ Թագավորության պատժամիջոցներն ուղղված են Մյանմարում «զինվորականների հետ կապված ձեռնարկություններին»: