Չեխիայի կառավարությունը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, հաջորդ շաբաթ Պրահայում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպմանը կառաջարկի ամբողջությամբ կասեցնել Ռուսաստանի եւ Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերը, հայտարարել է ԱԳ նախարար Յան Լիպավսկին, գրում է Bloomberg գործակալությունը։

Եվրամիություն մեկնող ռուսները կարճաժամկետ վիզա ստանալու համար ստիպված կլինեն ավելի շատ վճարել եւ լրացուցիչ բյուրոկրատիայի միջով անցնել՝ փոխզիջումային լուծման համաձայն, որի նպատակն է մեղմել ԵՄ անդամ երկրների միջեւ տարաձայնություններն այն հարցի շուրջ, թե որքան հեռու պետք է գնան սահմանափակումները, գրում են ԶԼՄ-ները։