Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն օգոստոսի 25-ին Չոլպոն-Աթա քաղաքում հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ Ղրղըզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, որտեղ որպես հյուր մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության՝ Ղրղըզստանի նախագահը ողջունել է Ասադովին եւ հանդիպման մյուս մասնակիցներին, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, ինչպես նաեւ դիտորդների եւ դիտորդների կարգավիճակով մասնակցող կառավարությունների ղեկավարներին։

«Ասադովը Ղրղըզստանի նախագահին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ողջույնները, ինչպես նաեւ անդրադարձել ադրբեջանա-ղրղըզական ռազմավարական գործընկերության երկկողմ օրակարգի հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։