«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 23-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի բոլոր գործարնքները կատարվել են 368 դրամով: Ընդհանուր առմամբ վաճառվել է 2.95 մլն դոլար:

Երեկվա համեմատ դոլարը բորսայում արժեզրկվել է 0.12 տոկոսով, սակայն դրսեւորել է ավելի կայուն վարքագիծ:

Բորսայում այսօր վաճառվել են նաեւ 2008 թ. թողարկման եւ 30 հազ. դրամ անվանական արժեքով «Կոնվերս բանկի» պարտատոմսեր` 14.5 մլն դրամ ծավալով: Պարտատոմսերի մարումը նախատեսված է 2011 թ. դեկտեմբերին: