«Սամսունգը» հայկական շուկային ներկայացնում է հեռուստացույցներ, որոնք կարելի է օգտագործել նաեւ որպես համակարգիչ Samsung Electronics ընկերության հայստանյան ներկայացուցչությունն այսօր լրագրողներին ներկայացրեց հեռուստացույցների ոլորտի վերջին տեխնոլոգիական նվաճումներից մեկը` Smart TV հեռուստացույցը:
«Սամսունգի» հասայտանյան ներկայացուցչության ցեկավար Անդրանիկ Շահբազյանի խոսքով` տեխնոլոգիական վերջին նվաճումների շնորհիվ հեռուստացույցներն արդեն մրցում են համակարգիչների հետ: Նա նշեց, որ Smart TV հեռուստացույցները հնարավորություն են տալիս կարդալ հայերեն լեզվով վեբ-կայքեր, ինչպես օրինակ news.am:Նորագույն այս հեռուստացույցներն արդեն առկա են վաճառքում` «Սամսունգի» եւ «Զիգզագի» խանութներում:
Ընդ որում` հեռուստացույցները վաճառվում են «Արտադրված է Հայաստանի համար» հոլոգրաֆիկ նշանով: Արտադրությունը, ըստ Ա. Շահբազյանի, իրականացվում է Եվրոպայում, եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ա. Շահբազյանը խորհուրդ տվեց գնորդներին գնել հենց հատուկ Հայաստանի համար նախատեսված հեռուստացույցները, ասելով, որ այլ երկրներից (ասենք` Դուբայից) բերվածները ֆունկցիոնալ առումով հարմարացված չեն Հայաստանի պահանջներին, իսկ դրանց վերանորոգումը կրկնակի կամ եռակի թանկկարժենա:Smart TV հեռուստացույցներն ունեն հետեւյալ գործառույթները. Samsung Apps, ինտերնետ-բրաուզեր, Search All, Social TV, Allshere:Samsung Apps ծրագիրը հնարավորություն է տալիս ներբեռնել եւ հեռուստացույցում տեղադրել տարբեր ֆայլեր, նույնպիսի հեշտությամբ, ինչպես սմարթֆոնով կամ պլանշետային համակարգիչով:Allshare ֆունկցիան հնարավորություն է տալիս ստեղծել տնային ցանց բոլոր համատեղելի սարքերի միջեւ:
Օրինակ` բջջային հեռախոսի վրա տեղադրված վիդեոները կամ լուսանկարները կարելի է դիտել հեռուստացույցի էկրանին: Search All ֆունկցիան օգնում է գտնել եւ ներբեռնել ցանկացած ֆիլմ, պատկեր կամ երաժշտություն վայրկյանների ընթացքում:Social TV ծառայությունը հնարավորություն է տալիս շփվել Twitter, Facebook եւ Google Talk-ի միջոցով` առանց հեռուստահաղորդման ընդհատման:«Զիգզագ» ՍՊԸ-ի աուդիո-վիդեո բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանն ասաց, որ նոր հեռուստացույցները գնորդին են առաջարկվում 190 հազ.-ից 1 մլն դրամի սահմաններում` կախված անկյունագծի չափից եւ ֆունկցիոնալհնարավորություններից:




























