Սողոմոնյան կղզիները թույլ չեն տվել ԱՄՆ առափնյա պահպանության նավին մուտք գործել իր նավահանգիստ, հայտնում է Stars and Stripes-ը։

Հոնոլուլուի առափնյա պահպանության ներկայացուցիչ, լեյտենանտ Քրիստին Քամն ասել է, որ երկրի կառավարությունը չի արձագանքել ԱՄՆ կառավարության՝ Հոնիարայում նավի վերալիցքավորման համար դիվանագիտական ​​թույլտվություն տալու խնդրանքին։

Նրա խոսքով՝ ամերիկյան նավը վերաուղղվել է Պապուա՝ Նոր Գվինեա։ Քամը հավելել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կապի մեջ է Սողոմոնյան կղզիների իշխանությունների հետ եւ ակնկալում է, որ նրանք կպարզաբանեն իրավիճակը։

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայից ժամանած Spey պարեկային նավին եւս արգելվել է մուտք գործել նավահանգիստ։