Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն ուրբաթ հայտարարել է, որ զորավարժություններ է անցկացնում Թայվանի մերձակայքում գտնվող օդային եւ ծովային տարածքում՝ ԱՄՆ նոր պատվիրակության՝ կղզի ժամանման մասին լուրերից հետո:

«ՉԺԱԲ Արեւելյան մարտական ​​հրամանատարական գոտին վերջերս պարեկային եւ գործնական մարտական ​​վարժանքներ է կազմակերպել բանակի տարբեր տեսակների համար ծովում եւ Թայվանի օդային տարածքում: Դա ստանդարտ զորավարժություն է՝ ի պատասխան փոփոխվող իրավիճակին Թայվանի նեղուցում»,- ասվում է ՉԺԱԲ-ի Արեւելյան մարտական ​​հրամանատարության գոտու՝ WeChat-ում արված գրառման մեջ:

Նշվում է, որ հրամանատարությունը կշարունակի մարտական ​​պատրաստության վարժանքները՝ Չինաստանի ինքնիշխանության ու անվտանգության, ինչպես նաեւ Թայվանի նեղուցում կայունության պահպանման համար։

Թե կոնկրետ երբ են անցկացվել զորավարժությունները եւ արդյոք դրանք ավարտվել են, չի հաղորդվում։