Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «ջահել» է անվանել։ Այս մասին հանրապետության ղեկավարն ասել է լրագրողների հետ հարցազրույցում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

Նա նախատել է Գերմանիայի կանցլերին եւ Ֆրանսիայի ղեկավարին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փակ զրույցների բովանդակությունը հրապարակելու համար եւ նշել, որ այդպիսի պահվածքն անընդունելի է եվրոպացի քաղաքական գործիչների համար։

«Շոլցը ջահել է, ով քաղաքականությունից ոչինչ չի հասկանում եւ չի ուզում հասկանալ: Նրանք ջահելներ են, հասկանո՞ւմ եք: Մանր մարդիկ: Այդպես չի կարելի, այդպես չի լինում»,- ընդգծել է Լուկաշենկոն։