Ռուսաստանի հետ բանակցություններն առանց Ուկրաինայից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման ճակատագրական ավարտ կունենան բոլորի համար։ Այս մասին Twitter-ում գրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ռուսաստանի հետ բանակցությունները ռուսական ռուլետկա են՝ փամփուշտներով լի ատրճանակով եւ բոլորի համար ճակատագրական ավարտով։ Պատերազմի, ահաբեկչության եւ քրեական շանտաժկի շարունակությունը»,- գրել է նա։

Պոդոլյակը հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն նշել է բանակցային գործընթացի առանցքային պարամետրերը։

«Գլխավոր պայմանը ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի բոլոր տարածքներից»,- գրել է Պոդոլյակը։