Օգոստոսի 22-ին, ժամը 14.25-ին,  40-ամյա  Դերենիկ Գ.-ի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 194-րդ կմ-ին բախվել է 63-ամյա Սանասար Հ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղեւորուհին` 37-ամյա  Մարինե Ա.-ն,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: