Երեւանում օգոստոսի 22-23-ը կայացել է հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Օգոստոսի 23-ին իսրայելյան պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ սբ. Էջմիածին եւ հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հետ, այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան եւ թանգարան։