Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մտադիր է իր շարքերը համալրել կին ծառայողներով:
ԴԱՀԿ մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ոլորտում կին հարկադիր կատարողների մասնակցությունը կատարողական վարույթների գործողությունների իրականացման ընթացքին հարկադիր կատարող-պարտապան հարաբերությունները դարձնում է առավել զգոն եւ հավասարակշռված:
Անդրադառնալով ծառայությունում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշեց. «Այսօր խիստ արդիական խնդիր է, որ կանայք առավել հաճախ ներկայացված լինեն բոլոր պետական, քաղաքական եւ հասարակական կառույցներում` զբաղեցնելով պաշտոններ: Ժամանակն է, որ խրախուսենք կին աշխատողների ներգրավվածությունը նաեւ ԴԱՀԿ ծառայությունում, կարծում եմ, դրանից կշահի եւ մեր հասարակությունը, եւ ծառայությունը»:
ԴԱՀԿ ծառայությունում հարկադիր կատարողի 8 թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր պայքարել է 23 թեկնածու:




























