Իսրայելի հետախուզության` «Մոսադ»-ի ղկավար Դեւիդ Բարնեան հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ նոր միջուկային համաձայնագիր (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) կնքելու Իսրայելի ջանքերի շրջանակներում։ Ե՛ւ Բարնեան, ե՛ւ պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաներն այն անվանել են «վատ» գործարք, գրում է Times of Israel-ը:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյան կիրակի հաստատել է, որ Սպիտակ տունը տեղյակ է Բարնեայի այցի մասին, սակայն չի մանրամասնել՝ արդյոք Բայդենի վարչակազմը ներգրավված է եղել ծրագրերի կազմման հարցում, թե ոչ: Պաշտպանության նախարար Բենի Հանցից եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլաթից հետո Բարնեան կլինի Իսրայելի երրորդ բարձրաստիճան պաշտոնյան, ով վերջին օրերին այցելում է Վաշինգտոն՝ քննարկելու Իրանի գործարքը:

«Մոսադ»-ի տնօրենը ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ գործարքը «շատ վատ է Իսրայելի համար» եւ «հիմնված է ստի վրա»: Բարնեան, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը եւ պաշտպանության նախարար Բենի Հանցը միակարծիք են՝ ասելով, որ «Իսրայելը պարտավորված չի լինի համաձայնագրով՝ իրեն իրավունք վերապահելով քայլեր ձեռնարկել իրանական միջուկային ծրագրի դեմ», - նշում են լրատվամիջոցները։

«Իսրայելական ուժերին եւ «Մոսադ»-ին մեր կողմից հրահանգ է տրվել պատրաստվել ցանկացած սցենարի։ Մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգությունը պահպանելու համար. Ամերիկացիները դա հասկանում են, աշխարհը դա հասկանում է, եւ իսրայելական հասարակությունը նույնպես պետք է իմանա դա», - ասել է Լապիդը լրագրողներին: