Թուրքիան հինգ անգամ կավելացնի Բոսֆոր եւ Դարդանել նեղուցներով անցման արժեքը այն իրավունքներին համապատասխան, որոնք նրան տրված են Մոնթրյոյի կոնվենցիայով, գրել է Sabah թերթը։

«Թուրքիան հինգ անգամ կավելացնի նեղուցներով անցման արժեքը՝ այն իրավունքներին համապատասխան, որոնք նրան տրված են Մոնթրյոյի կոնվենցիայով։ Վերացվել է այն փոխարժեքով վճարման համակարգը, որը հաստատվել էր 75 տոկոս զեղչով 1983թ.։ 39-ամյա վիկտիմիզացիայի չեղարկմամբ տարեկան եկամուտը կավելանա՝ հասնելով 200 մլն դոլարի»,- գրել է պարբերականը։

«Ավելացումն ուժի մեջ կմտնի 2022թ. հոկտեմբերի 7-ին, որով փարոսի, տարհանման եւ բուժսպասարկման վճարը նեղուցներում կավելանա հինգ անգամ, իսկ հասույթը, որն ընթացիկ ձեւով կկազմի 40 մլն դոլար, կավելանա՝ հասնելով 200 մլն դոլարի։ Մոնթրյոյի համաձայնագրի համաձայն, որն ստորագրվել է 1936թ., Թուրքիան իրավունք ունի Ստամբուլի նեղուցով անցնող եւ Չանաքկալեի (Դարդանելի) նեղուց մտնող ու դուրս եկող նավերից վճար գանձել փարոսի, տարհանման եւ բուժսպասարկման համար»,- տեղեկացրել է թերթը։

Մոնթրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ.։  Այն առեւտրային նավերին նեղուցներով ազատ անցնելու իրավունք է վերապահում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ, բայց ռեժիմները բոլորի համար տարբեր են։ Փաստաթուղթը սահմանափակում է Սեւ ծովում ոչսեւծովյան պետությունների ռազմանավերի գտնվելը՝ երեք շաբաթ։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել ռազմանավերի անցումը Բոսֆորով եւ Դարդանելով։