Բրիտանական նորագույն HMS Prince of Wales ավիակիրը խափանվել է Անգլիայի ափերի մոտ։ Օգոստոսի 28-ին այն ուղեւորվում էր ԱՄՆ՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին։ Այս մասին գրել է Daily Telegtaph-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի ներկայացուցչին։
Տեղեկացվել է, որ խոսքը մեխանիկական խնդրի մասին է։
Բրիտանական ՌԾՈւ-ի մասին նորությունների Navy Lookout կայքը գրել է ավիակրի «էական տեխնիկական անսարքության» մասին։
HMS Prince of Wales-ը 3 մլրդ ֆունտ ստեռլինգ (3,5 մլրդ դոլար) է արժեցել։ Հիմա այն խարիսխ է նետել Լա Մանշում, Ուայթ կղզու մոտ։
Ջրասուզակներն ուսումնասիրում են նավը։ Ըստ չհաստատված տվյալների՝ վնասվել է ռազմանավի աջ թիամասը։





























