Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Շիրակի մարզի որոշ համայնքներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները: Ախուրյանում եւ Հովիտում աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ Ղարիբջանյանից Ախուրիկ տանող ճանապարհահատվածում շինաշխատանքները չեն մեկնարկել:

Շինկազմակերպության ընտրության մրցույթը դեռեւս չի կայացել:

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ծրագրի իրականացման համար համաշխարհային բանկից հատկացվել է 1,1 միլիարդ դրամ: Պատվիրատու կազմակերպությունը տրանսպորտի նախարարությունն է: Ինչ վերաբերվում է ծրագրի շարունակությանը, ապա ըստ Խաչատուր Խնձրցյանի, այն կախված է արդյունքներից եւ ֆինանսավորումից:

Նշենք, որ աշխատանքների վերջնաժամկետ սահմանված է դեկտեմբեր ամիսը: